copy image url
Ներքին 59 րոպե առաջ - 19:53 28-07-2026

Ամուսնալուծությունից հետո երկրորդ հարվածը. ԿԿՀ-ն Արզաքանցյանին տուգանելու միանգամից 3 որոշում է կայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արցաքանցյանին ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով։

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակելԿԿՀ-ի ներկայացրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը և այդ պատառով քաղաքական գործչի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ (տուգանք) սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200,000 ՀՀ դրամի չափով։

Արզաքանցյանը չի ներկայացրել նաև 2023 և 2024 թվականների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, ինչի համար էլ յուրաքանչյուրի համար տուգանվել է 200 հազարական դրամով։
Ըստ փաստաթղթում առկա տեղեկատվության՝ ԿԿՀ-ն ոչ ստանդարտ ձևով է փորձել կապ հաստատել Արզաքանցյանի հետ, քանի որ վերջինս կոնտակտի դուրս չի եկել։

Հանձնաժողովը ձայնային հաղորդագրություն է ուղարկել գործչի WhatsApp-ին՝ տեղեկացնելով գործի քննության տեղի և ժամի մասին։ Սակայն պարզվում է, որ Արզաքանցյանն այդպես էլ չի ներկայացրել հայտարարագրերը։ Նշենք, որ նա Ֆրանսիայում, որտեղ էլ արձագանքել է ընտանեկան բռնության վերաբերյալ Ռոտենբերգի մեղադրանքներին։