Տաջիկստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնցով սահմանափակվում են հիջաբի, երկար մորուքի և, իշխանությունների ձևակերպմամբ, ազգային մշակույթին չհամապատասխանող հագուստի կրումը։
Ինչպես հայտնում է DW-ն, Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են, որ նման արտաքին տեսքն ու հագուստի տարրերը չեն համապատասխանում երկրի ազգային ավանդույթներին և մշակութային արժեքներին։
Այս փոփոխությունները երկրի իշխանությունները ներկայացնում են որպես ազգային ինքնության և մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված միջոցներ։