copy image url
Ավելին Ներքին 2 ժամ առաջ - 11:42 28-07-2026

Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Լույս աշխարհ է եկել «Վերջին ուսուցիչը» և «Անհայտ բաժանորդ» ֆիլմերից հայտնի դերասանուհի Էլեն Սարգսյանի և նրա ամուսնու առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Միա։

Ուրախալի լուրով զույգը կիսվել է սոցիալական ցանցերում՝ ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ գործընկերներից, ընկերներից և հետևորդներից։

Էլեն Սարգսյանը դեռ տարիներ առաջ խոսել էր իր մասնագիտական ճանապարհի մասին՝ նշելով, որ սկզբում չէր պատկերացնում, որ կդառնա դերասանուհի։

«Երբեք չէի մտածի, որ կնկարահանվեմ ֆիլմերում, սերիալներում։ Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին շատ էի սիրում ռեժիսուրան, ուսանողական կյանքն էլ բավական հետաքրքիր էր, բայց երբ ավարտեցի, հասկացա՝ երբեք չեմ զբաղվի այդ մասնագիտությամբ։

Սկսեցի ուսումնասիրել հոգեբանություն և ընդունվեցի Սլավոնական համալսարան։ Հենց այդ ժամանակ ընկերներիցս մեկը հրավիրեց մասնակցելու «Շանթ» հեռուստաընկերության սերիալներից մեկի քասթինգին։ Այնտեղ ներկայացա երկրորդական դերով, որից հետո նկարահանվեցի Առաջին ալիքի նախագծերից մեկում, ու հենց այդպես էլ սկսվեց իմ մուտքը հեռուստատեսություն»,- պատմել էր դերասանուհին։

Այսօր Էլեն Սարգսյանի կյանքում նոր ու կարևոր փուլ է սկսվել․ նա վայելում է մայրության առաջին օրերը՝ իր փոքրիկ դստեր՝ Միայի հետ։

Ամենից շատ դիտված