1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ անկախ պետություն, ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ
Ժամանակը ցույց տվեց ,որ ԵԱՏՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին և մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։
Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։ Ավելին՝ կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջև։
Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։
Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։ ԵՄ- մասին...
ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։ ԵՄ -ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկերները ազնիվ են։
Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։
Ի դեպ,այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ ԵԱՏՄ-ի մասին..
Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։
Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։
Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում,իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։
Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։ Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառուց չէ,առնվազն այս պահին։
Պետք է նշել,որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան,որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ու՞ր պետք է գնա։ Մեկն ասում է՝ Արեւմուտք, էն մեկը՝ Արեւելք,էն մյուսն էլ՝ Հյուսիս։
Հայաստանը պետք է մնա իր տեղում։ Իսկ ո՞րն է այդ տեղը։
1991-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։ Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»։