Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra»-ն բախվել է բետոնե սյանը, քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: