82 տարեկան հասակում կյանքից հեռացել է քաղաքական գործիչ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում պաշտոնապես հաստատել են նրա հարազատները։
Գառնիկ Մարգարյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 8-ին Երևանում։
Երկար տարիներ աշխատել է Ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության համակարգերում, եղել է ներքին ծառայության գնդապետ։
2001 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը։ 2003 թվականին առաջադրվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու։
Գառնիկ Մարգարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 29-ին, ժամը 17:00-ից, Զովունի գյուղի 1-ին փողոցի 150 շենք հասցեում գտնվող «Ադանա» սգո սրահում: