Ներքին Տեսանյութ 51 րոպե առաջ - 18:39 28-07-2026

Մարտունիում ավտոմեքենա է բռնկվել. մինչև հրշեջների ժամանումը օգնության են հասել Wildberries-ի աշխատակիցները

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում՝ Կարաբալայի արձանի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում։

Ականատեսների փոխանցմամբ՝ կրակը շատ արագ է տարածվել՝ վտանգ ստեղծելով հարակից շինությունների համար։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, առաջինը օգնության են հասել Պռոշյան փողոցում գործող Wildberries խանութի աշխատակիցները։

Նրանք կրակմարիչների և ռետինե խողովակների օգնությամբ, վտանգելով սեփական կյանքը, փորձել են կանխել կրակի հետագա տարածումը։ Կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել նաև հրշեջ-փրկարարները, որոնց հաջողվել է մարել հրդեհը և կանխել ավելի ծանր հետևանքները։

Նախնական տվյալներով՝ դեպքի հետևանքով ավելի լայնամասշտաբ վնասներ և անդառնալի հետևանքներ չեն արձանագրվել։ Հրդեհի առաջացման պատճառներն ու մյուս հանգամանքները պարզվում են։

Մանրամասները` տեսանյութում: