Չինաստանի Հեբեյ նահանգի կենդանաբանական այգիներից մեկում նկարահանված տեսանյութը, որտեղ շիմպանզեն ստվարաթղթի կտորով հովհարվում է, մեծ տարածում է գտել համացանցում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դիտողներին թվում է, թե կենդանին փորձում է փրկվել շոգից, սակայն կենդանաբանական այգու աշխատակիցների փոխանցմամբ՝ նրա կացարանում օդորակիչն աշխատում է, և նա պարզապես կրկնօրինակում է աշխատակիցներին: