copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:35 16-08-2024

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 850 ավիաչվերթ է չեղարկվել

«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում չեղարկված ավիաչվերթերի թիվը հասել է 853-ի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում տեղական ավիաընկերությունների կայքերում հրապարակված տվյալները։


Երկրի խոշորագույն փոխադրողներ JAL-ը և ANA-ն չեղարկել են շուրջ 650 չվերթ, որոնք հիմնականում մեկնում են Տոկիոյի Հանեդա և Նարիտա օդանավակայաններից կամ ժամանում այդ օդանավակայաններ։ Եվս 200 չեղարկված չվերթեր բաժին են ընկնում բյուջետային ավիաընկերություններին, ինչպիսիք են Jetstar Japan-ը, Peach Aviation-ը և այլ ավիաընկերություններ:

Ըստ NHK հեռուստաալիքի տվյալների՝ նաև դադարեցված է կամ կրճատված գնացքների երթևեկությունը մի քանի գծերում, որոնք անցնում են Տոկիոյի հարևան Տիբայի և Կանագավայի պրեֆեկտուրաների ափամերձ շրջաններով: Որոշ երթուղիներում չեն գործի նաև «Սինկանսեն» արագընթաց գնացքները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում