Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում ընկերության պահեստային համալիրների վրա
տեղի ունեցած նոր հարձակումները։
Ինչպես հաղորդում է Meduza-ն, Կիմը հայտնել է, որ պահեստային տարածքների և ապրանքների մի մասը հաջողվել է փրկել, իսկ աշխատակիցների արագ տարհանման և անվտանգության համակարգերի շնորհիվ, նախնական տվյալներով, զոհեր չկան, և ընկերությունը սերտ համագործակցում է համապատասխան ծառայությունների հետ հետևանքները մեղմելու համար։
Ընկերության ղեկավարը նաև ընդգծել է, որ այժմ հիմնական ջանքերն ուղղված են պահեստներում առկա ապրանքների վերաբաշխմանը՝ գործընկերների ապրանքաշրջանառությունն ու տնտեսական կայունությունը պահպանելու համար, մինչդեռ համացանցում հայտնվել են Bumaga պարբերականի հրապարակած լուսանկարները, որոնցում պատկերված են Շուշարիի պահեստի վրա իրականացված հարձակման ծանր հետևանքները։