Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկիրը դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով ակտիվացնել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը լայնածավալ անտառային հրդեհների պատճառով։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ իրավիճակը հատկապես բարդ է մնում Ժիրոնդա դեպարտամենտում։ Եվրոպական օգնության շրջանակում Ֆրանսիան կստանա լրացուցիչ ուժեր՝ Խորվաթիայից երկու Canadair ինքնաթիռ, Պորտուգալիայից երկու Air Tractor, ինչպես նաև Չեխիայից և Սլովակիայից երկու ծանր Black Hawk ուղղաթիռ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժիրոնդայում հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 20 հազար մարդ։ Եվս մոտ 400 բնակիչ ստիպված է եղել լքել տները Ֆրանսիայի հարավային Վար դեպարտամենտում բռնկված հրդեհի պատճառով։