Ավստրալիայում արտասովոր դեպք է գրանցվել, երբ տեղացիները, չցանկանալով վճարել 2000 դոլար տեղափոխման վճարը, որոշել են զուգարանի խցիկը տեղափոխել սեփական ուժերով՝ անցնելով տարածաշրջանի ամենավտանգավոր նեղուցներից մեկը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նրանք զուգարանը տեղադրել են հատուկ պատրաստված ինքնաշեն լաստի վրա և ուղևորվել ծով, որտեղ նույնիսկ հասցրել են ճանապարհին կողիկներ խորովել ու իսկական խնջույք կազմակերպել ջրի վրա։
Չորս ժամ տևած ուղևորությունից հետո արկածախնդիրները բարեհաջող և անվտանգ հասել են իրենց նպատակակետին՝ Կենգուրու կղզի։