ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Էր-Ռիադի միջև ստորագրված միջուկային համագործակցության համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե Սաուդյան Արաբիան պաշտոնապես ճանաչի Իսրայել պետությունը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել ԱՄՆ նախագահի այս պայմանի վերաբերյալ։
Համաձայնագիրը ստորագրվել էր նախօրեին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարներ Քրիս Ռայթի և Աբդուլազիզ բին Սալմանի կողմից, որը ներառում է խաղաղ միջուկային համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության ու ստուգման երկկողմ միջոցառումները։ Բացի Թրամփի առաջադրած քաղաքական պայմանից, փաստաթղթերը նախքան վերջնական ուժի մեջ մտնելը դեռ պետք է արժանանան նաև ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը։