Հուլիսի 24-ի գիշերը Սանկտ Պետերբուրգը և Տվերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, ինչի հետևանքով Wildberries-ի առնվազն մեկ պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանի երկնքում խոցվել է 50 անօդաչու, իսկ հարձակման վտանգի պատճառով Պուլկովո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու իրականացումը։
Ինչպես հայտնում է BBC-ն, հարվածի թիրախ է դարձել Ուտկինա Զավոդ արդյունաբերական գոտին, որտեղ տեղակայված է Wildberries-ի պահեստը, ինչից հետո ընկերության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց Շուշարիում և Ուտկինա Զավոդում գտնվող լոգիստիկ համալիրների աշխատանքի ժամանակավոր կասեցման մասին։
Սա վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներում Wildberries-ի խոշոր պահեստային համալիրների վրա իրականացված հերթական թիրախային հարձակումն է։