Հայկական շոու-բիզնեսի սիրված ու զույգերից մեկի՝ երգչուհի Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի ընտանիքում մեծ տոն է: Զույգը կրկին ծնող է դարձել: Գարիկի արած հրապարակումից պարզ է դառնում, որ նրանք դուստր են ունեցել:
Նորածին դստեր լույս աշխարհ գալու ուրախալի լուրով սոցցանցերի իր էջերում առաջինը կիսվել է երջանիկ հայրիկը: Գարիկ Սաֆարյանը հրապարակել է հուզիչ լուսանկար ու կից գրել.
«Բարի գալուստ, պապայի ծաղիկ»,- անկեղծացել է նա:
Երկրպագուները, գործընկերները ու մտերիմները ջերմ մաղթանքներ ու շնորհավորանքներ են ուղղել։