Երգիչ Անդրեն «Հայրիկների տոնին» ընդառաջ սոցիալական էջերում չափազանց հուզիչ ու զգացմունքային հրապարակում է կատարել՝ երկրպագուների հետ կիսվելով դստեր հետ անցկացրած ջերմ ու գեղեցիկ կադրերով։
Համատեղ լուսանկարներին կից երգիչը կատարել է սրտառուչ գրառում.
«Չեն կարող բաժանել այն, ինչ սրտով է կապված»:
Հիշեցնենք, որ Անդրեի և Անի Օհանյանի բաժանումից հետո նրանց փոքրիկ դուստրը բնակվում է մայրիկի հետ։ Չնայած հեռավորությանը և կյանքի հանգամանքներին՝ երգիչը հաճախ է հանդիպում դստերը և պարբերաբար հրապարակում նրա հետ անցկացրած հիշարժան ու թանկ պահերը՝ հանրությանը ևս մեկ անգամ ապացուցելով հոր և դստեր անքակտելի կապն ու անսահման սերը։