Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:30 17-07-2025

Դասագրքերն ուսուցիչների սրտով չեն, բայց պարտադրում են. վաստակաշատ մանկավարժ

Ամեն Հայոց բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում վաստակաշատ ու բանիմաց մանկավարժների պակաս չկա: Դսեղ գյուղի վաստակաշատ մանկավարժ Սիրվարդ Խաչատրյանը չնայած իր տարիքին շարունակում է կրթությամբ զբաղվել, կրթել ու դաստիարակել ներկայիս սերնդի ներկայացուցիչներին:

Գյուղի դպրոցում մեծ ջանասիրությամբ դասվար է աշխատում՝ ուսուցանում աշակերտներին: Ասում է՝ սիրելի աշխատանքի շնորհիվ տարիները պարզապես իր կողքով են անցել: Օրվա կեսը մանկավարժ, մյուս կեսն էլ նույն ջանասիրությամբ նվիրում է ընտանիքին, գյուղին ու կնոջ հոգսաշատ կենցաղին:

Այս ամենի հետ սակայն վաստակաշատ մանկավարժն ուշի-ուշով հետեւում է կրթական նորություններին, մտահոգվում պետության քաղաքականությամբ: Նրա կարծիքով այսօր Հայաստանում տպագրվող դասագրքերի մի մասը չեն համապատասխանում դպրոցական չափորոշիչներին, բացի այդ տարիներ շարունակ արժեզրկվում է դպրոցի ու մանկավարժի դերը, ի հայտ եկած արատավոր երեւույթներն էլ վարկաբեկում են մանկավարժներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան