copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 16:12 21-06-2026

Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիհա

Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան:

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու՝ Վլադիմիր Զելենսկուն «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու որոշումն անվանել է «սխալ» և «կարճատես»։

Նրա խոսքով՝ նման քայլերը ձեռնտու են Ռուսաստանին, որը շահագրգռված է Կիևի և Վարշավայի միջև տարաձայնությունների խորացմամբ։

«Ուկրաինան այլևս թույլ չի տա, որ այլ պետություններ թելադրեն իր պատմությունը և ցանկացած ոչ բարեկամական գործողության կպատասխանի հայելային ձևով։ Կիևը շարունակում է բաց մնալ երկխոսության համար և կարծում եմ, որ պատմական հարցերը պետք է քննարկվեն պատմաբանների կողմից, այլ ոչ թե օգտագործվեն քաղաքական նպատակներով»,- նշել է նա։