copy image url
Արտաքին 8 ժամ առաջ - 13:47 20-06-2026

Թրամփը համոզված էր, որ Ուկրաինան կպարտվի, բայց այժմ փոխել է իր միտքը. Մակրոն

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո, սկզբնապես լիովին վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ պատերազմում և նույնիսկ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո ակնկալում էր կնքել մի համաձայնագիր, որը Մոսկվային կառաջարկեր ուկրաինական նոր տարածքներ, սակայն այժմ՝ Ֆրանսիայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովից և ուկրաինացիների տոկունությանը ականատես լինելուց հետո, արմատապես փոխել է իր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ Կիևի շուտափույթ անկման մասին կանխատեսումները սխալ էին։

Այս մասին հաղորդում է հանրահայտ Meduza-ն՝ հավելելով, որ հունիսի 16-17-ին Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաև Վլադիմիր Զելենսկին, Դոնալդ Թրամփը դիմել է գործընկերներին՝ կոչ անելով օգնել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում, ինչի դիմաց Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը:

Ամենից շատ դիտված