Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է՝ հունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում կազմել են՝
Արարատ +38.3°C Արմավիր +37.8°C Ուրցաձոր +37.0°C Արտաշատ +36.8°C Երևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°C Երևան («Աերոլոգիական կայան) +35.0°C Աշտարակ +35.0°C
Այսպիսով՝ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները: