Երեկ Գյումրիում կրկին խոշոր չափերի կարկուտ է տեղացել։ Մի շարք թաղամասերին քամու հետ ուղեկցվող կարկուտն ու անձրևը վնասներ են հասցրել։
Մուշ-2 և Անի թաղամասերում կարկտի հարվածներից կոտրվել են մեքենայի ապակիներ, լուսավորության ցանցի հենասյուներ, հեղեղվել են բակերն ու փողոցները։
Կարկտի տրամագիծը գերազանցել է 4սմ-ը։
Oragir.News-ը ներկայացնում է կարկտի թողած հետևանքները։