copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:02 12-06-2026

Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, գրում է Արմլուրը։

Հիշեցնենք, որ ՊեԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին նախաքննական մարմինը օրեր առաջ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման քրեական վարույթի մասին, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։

ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, ևս անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրա նկատմամբ դեռ խափանման միջոց չի ընտրվել։ Այսօր պարզ կլինի նրա ճակատագիրը:

Հունիսի 5-ին ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 ամսով կալանավորվել է նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Նա այս պահին կալանքը կրում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում։ Հունիսի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 1 ամսով կալանավորվել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ըստ կոմիտեի՝ վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը