copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:00 12-06-2026

Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը:

ԿԸՀ-ն երեկ չեղարկեց երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն չի կարողանա անցնել ԱԺ:

Ընտրությունների ավարտից արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել, բայց խոշոր ու ակնհայտ ընտրախախտումների հարցը շարունակում է հուզել հասարակությանն ու մնալ օրակարգային թեմա:

Oragir.News-ը ևս ուսումնասիրում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում գրանցված մեծածավալ խախտումները և ներկայացնում իր ընթերցողներին փաստական տվյալներով:

Այս անգամ ուսումնասիրել ենք 394 մշակված տեղամասերի արդյունքները, որտեղ մասնակիցների թիվը 417.658 է, քվեարկած քաղաքացիների թիվը՝ 412.632, անվավեր քվեաթերթիկների քանակը՝ 5.026:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել ենք ահռելի խախտումներ:

1/1 -ից մինչև 9/38 ընտրատեղամասերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտել է մի շարք տեղամասերում ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվի (տպված և համարակալված) և տվյալ տեղամասում քվեարկողների թվի (ձայներ + անվավեր) , ինչպես նաև քվեարկության մասնակիցների թվի և քվեարկության ընդհանուր թվի (ձայներ + անվավեր) միջև առկա անհամապատասխանություններ։

Վերլուծված տվյալները ցույց են տալիս, որ ընտրատեղամասերի զգալի մասում առկա է շեղում: Թեև շատ դեպքերում շեղումները կազմում են 1-ից 5 ձայն, սակայն առկա են նաև մտահոգիչ դեպքեր, որտեղ անհամապատասխանությունը շատ ավելի մեծ է։

Հայտնաբերվել են մի շարք տեղամասեր, որտեղ անհամապատասխանության չափը դուրս է սովորական սխալների սահմաններից.

Տեղամաս 6/20. Արձանագրվել է առավելագույն շեղումներից մեկը, որտեղ տարբերությունը կազմում է 238 քվե։




Տեղամաս 3/26. Այստեղ ևս նկատվել է էական անհամապատասխանություն՝ 198 քվեի շեղում։



Տեղամաս 1/6. Արձանագրվել է 188 քվեի շեղում, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմաց վանդակը պարզապես դատարկ է:





Տեղամաս 2/12. Ըստ արձանագրության՝ այս տեղամասում տարբերությունը կազմել է 1002 քվե, ինչը պահանջում է հատուկ հետաքննություն։




Տեղամասերի ճնշող մեծամասնությունում առկա է գոնե նվազագույն անհամապատասխանություն։ Ընդհանուր առմամբ, քվեարկության գործընթացում թվային հաշվեկշռի պահպանումը չի ապահովվել, ինչը կարող է վկայել կա՛մ տեխնիկական թերությունների, կա՛մ հաշվառման գործընթացում առկա մարդկային սխալների մասին:



Ստորև ներկայացնում ենք նաև հունիսի 7-ի ընտրությունների արձանագրությունների տվյալների մասին ԿԸՀ-ի հրապարակած քաղվածքը:




Ներկայացված թվային տվյալները հիմք են տալիս պնդելու, որ անհրաժեշտ է իրականացնել ընտրական տեղամասերի տվյալների լրացուցիչ ուսումնասիրություն և վերահաշվարկ։ Այս տվյալները պետք է դառնան առանձին հետազոտության առարկա՝ պարզելու պատճառները՝ լինեն դրանք տպիչ սարքերի աշխատանքի խափանումներ, թե ընտրական ընթացակարգերի խախտումներ։

Oragir.News-ը կշարունակի ուսումնասիրությունը և արդյունքները կներկայացնի իր ընթերցողին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ