Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:19 12-06-2026

Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Անդրեի ընտանիքում այսօր չափազանց հուզիչ, տոնական ու հիշարժան օր է: Երգչուհի, պրոդյուսեր Անուշ Հովնանյանի գեղեցկուհի դուստրը՝ Վիկտորյան, ավարտել է միջնակարգ դպրոցը՝ թևակոխելով կյանքի միանգամայն նոր ու պատասխանատու փուլ։

Անդրեն, ով հայտնի է իր ընտանիքի հանդեպ ունեցած մեծ սիրով ու նվիրվածությամբ, չի կարողացել թաքցնել հպարտությունն ու հույզերը: Սիրված երգիչն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում կիսվել է ավարտական հանդիսավոր արարողությունից ստացված ջերմ կադրով:

Հետևորդները շտապում են շնորհավորանքներ և ջերմ բարեմաղթանքներ հղել գեղեցկուհի Վիկտորյային՝ մաղթելով նրան կանաչ ճանապարհ, մեծ հաջողություններ բարձրագույն ուսումնական հաստատություններում և նպատակների իրականացում: