Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 16:00 12-06-2026

Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Որոշել են փակել Երևանի պետական համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնը։ Այն գործում է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի կազմում։

Այս մասին հայտնել է ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը։

Նրա փոխանցմամբ՝ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է։

Ինչո՞ւ են փակում ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը, որտեղ համալսարանականներն ուսումնասիրում են մեծ մասամբ եվրոպական գրականությունը, ծանոթանում եվրոպացիների մշակույթին, աշխարհընկալմանը, արժեքներին, հերոսներին և այլն։

Հունիսի 7-ի ընտրություններից հետո եվրոպացիները մեծ ոգևորությամբ շնորհավորում են եվրոպական ապագա ընտրած հայ ժողովրդին, հույս հայտնում, որ ՀՀ իշխանությունն անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ խիզախ քայլեր կանի և այլն։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներ այս առումով՝ մեզնից առաջ են։ Այս երկրների կրթօջախներում պակասել են ռուսերենի ժամերը, օպտիմալացվել են ռուսերենի ամբիոնները, ռուսական մշակութային ազդեցությունը նվազել է։ Այս երկրների քաղաքակրթական ընտրությունը ժողովրդավարությունն է։ Անկախության պաշտպանությունն է նրանց գերխնդիրը։ Եվ բնականաբար՝ նրանք ձգտում են ազատվել ռուսական մշակութային ազդեցությունից, որն, ըստ էության, հակաժողովրդավարական և կայսերապաշտական է։

Եվրոպական ապագա ընտրած ՀՀ-ում, ենթադրաբար, նույնպես պետք է սահմանափակվի ռուսական մշակութային ազդեցությունը։ Ներկայումս ՀՀ դպրոցներում անցնում են ռուսերեն, ռուս գրականություն և անգլերեն։ Անգլիական գրականություն չկա՞, որ ՀՀ դպրոցներում չեն անցնում։ Սա խորհրդանշում է, որ ՀՀ-ն ռուսական մշակութային ազդեցության գոտում է։ Եթե ՀՀ-ն իրոք եվրոպական ապագա է ընտրել, ապա ռուս գրականության ժամերը կկրճատվեն, անգլիական և ֆրանսիական գրականության ժամերը կավելանան։

Ռուս պաշտոնյաները շատ զգայուն են ընկալում, երբ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում սահմանափակվում է ռուսերենի և ռուսական մշակույթի ազդեցությունը, քանի որ քաղաքական ազդեցությունը հիմնված է մշակութային ազդեցության վրա։ Երբ մարդիկ մտածում են ռուսերեն, աշխարհին նայում ռուս գրականության պրիզմայով, ռուս հերոսների աչքերով, ապա այդ երկրներում դյուրին է ռուսամետ էլեկտորատ գեներացնելը, իշխանության մեջ ռուսամետ գործիչների խցկելը։

ՀՀ-ում տեղի է ունենում հակառակ գործընթաց։ Փակում են ոչ թե ռուս գրականության ամբիոնները, այլ ակնարկում են ԵՊՀ արտգրակի ամբիոնը փակելու մասին։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն ոչ թե եվրոպական ապագա է ընտրել, այլ, հակառակը, ձգտում է խորթացնել հայ ժողովրդին եվրոպական մշակույթից։ Հաշվի առնելով քաղաքակրթական գլոբալ դիմակայությունը՝ ենթադրելի է, որ ԵՊՀ արտգրակի ամբիոնը փակում են Մոսկվայի «խնդրանքով», որ հայերն ավելի շատ ռուս գրականություն կարդան, ընտրեն ռուսական ապագան։ Եթե իսկապես փակում են ԵՊՀ արտգրակի ամբիոնը, նշանակում է՝ Փաշինյանն ամերիկացիներին ու եվրոպացիներին հիմարացրել է, ՀՀ-ն պահելու է ռուսական ուղեծրում։

Մեկ այլ վարկածով՝ ենթադրելի է, որ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնն ուզում են փակել, քանի որ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը մասնակցել է ԱԺ ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով։ Սա ևս հակաժողովրդավարական է և վկայում է, որ ՀՀ-ն հակաժողովրդավարական կուրսի մեջ է, ինչպես Մոսկվան և այլ հետադիմական իշխանությունները։

Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունները պարտավոր են հրապարակավ պատասխանել, թե ինչո՞ւ են ակնարկում ԵՊՀ արտգրակի ամբիոնը փակելու մասին։ Ինչո՞ւ են զրկում ուսանողին եվրոպական գրականությանը հաղորդվելու ակադեմիական հնարավորությունից, ինչպե՞ս են հայերը եվրոպացիներին հասկանալու՝ առանց եվրոպական գրականության։ Միայն Հիմարիկ Իվանուշկա՞ն է Նիկոլ Փաշինյանի և ԵՊՀ ռեկտոր Հովհանննես Հովհաննիսյանի պատկերացրած հերոսը։ Ի վերջո՝ ինչպե՞ս կարող է ողջամտություն ունեցող եվրոպացին հավատալ, որ ԵՊՀ արտգրակի ամբիոնը փակող իշխանությունն առաջնորդում է հայ ժողովրդին դեպի եվրոպական ապագա, պաշտպանում ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը։

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան
20:30 Ոչ մեկն էլ ունակ չէ Աննա Հակոբյանի հանդեպ քրեական գործ հարուցել․ հարցում