Այն մեղադրանքով գործը, որի հիման վրա այսօր կալանքի որոշում է կայացվել, քննվել է 2019 թվականից․ փաստաբան
Փաստաբան Երեմ Սարգսյանը խոսել է Արտյոմ Խաչատրյանի կալանավորման մասին.
«Որպեսզի հստակ պարզ լինի, թե ինչ աստիճանի խայտառակ ապօրինություններ են տեղի ունեցել, պետք է ի սկզբանե արձանագրել, որ այն մեղադրանքով գործը, որի հիման վրա այսօր կալանքի որոշում է կայացվել, քննվել է 2019 թվականից՝ դեռևս ԱԱԾ-ի քննչական վարչությունում․ այն ժամանակ բազմաթիվ անձանց են հարցաքննել ու պարզել են, որ հանցագործություն չկա»,- նշել է նա։