copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 19:35 04-05-2026

Արման Ծառուկյանը կլինի իմ անկյունում․ Չիմաևը՝ Սթրիքլենդի դեմ մենամարտի մասին

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզաթ Չիմաևը հայտնել է, որ թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը լինելու է իր մարտավկաների թվում՝ Շոն Սթրիքլենդի դեմ տիտղոսային մենամարտի ժամանակ։

«Արման Ծառուկյանը կլինի իմ անկյունում։ Նա միշտ կատակում է, թե պետք է բուրգերներ ուտենք և նմանատիպ այլ բաներ. նա ինձ միշտ լավ տրամադրություն է հաղորդում»,- Չիմաևի խոսքերն է մեջբերում Bloody Elbow-ն։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Խամզատ Չիմաևը կպաշտպանի միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը UFC 328 մրցաշարում, որը կկայանա ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Շոն Սթրիքլենդը։

Չիմաևը հյուսիսամերիկյան լիգայի պատմության 16-րդ մարտիկն է, որին հաջողվել է նվաճել չեմպիոնական գոտին՝ պահպանելով անպարտելիության հերթականությունը։ Նրա ակտիվում կա 15 հաղթանակ (որոնցից 12-ը՝ ժամկետից շուտ) և ոչ մի պարտություն։

Armsport

Ձեզ գուցե հետաքրքրի