copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:32 07-04-2026

Հարձակում Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա

Ապրիլի 7-ին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի հարակից տարածքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկանական ուժեր, տարածքը շրջափակվել է։ Նախնական տվյալներով՝ կրակոցները հնչել են հյուպատոսության շենքի մուտքի հատվածում։

Ստամբուլի ոստիկանության հաղորդմամբ՝ վնասազերծվել է 3 կասկածյալ, որոնցից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև 2 ոստիկան, որոնց վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Թուրքիայի իրավապահների տվյալներով՝ զինված հարձակում կատարած անձնինք դեպքի վայր են ժամանել երկարափող զենքերով։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի