copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:48 24-03-2026

Կարեն Հովհաննիսյանի սկանդալային գրառումը բաժանումից հետո

Դերասան Կարեն Հովհաննիսյանի և նրա նախկին կնոջ՝ Մանե Հակոբյանի բաժանման լուրը շաբաթներ առաջ իսկական շոկ էր նրանց հետևորդների համար։

Չնայած զույգը փորձում է պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ հանուն իրենց երեխայի, սակայն սոցցանցերում հայտնվող հրապարակումները հակառակի մասին են հուշում։

Այս անգամ Կարեն Հովհաննիսյանը զարմացրել է իր հետևորդներին բավականին կոշտ և անկեղծ գրառմամբ։

Նա ռուսերենով մեջբերել է հետևյալ միտքը. Ավելի լավ է վատ վերջաբան, քան անվերջանալի քաոս/վատ վիճակ:

Հետևորդները միանգամից սկսել են քննարկել՝ արդյո՞ք սա ուղղված է Մանեին, թե՞ դերասանը պարզապես կիսվել է իր ներքին ապրումներով։

Բաժանումից հետո նախկին ամուսինների էջերում հաճախ են հայտնվում նմանատիպ «հեռակա երկխոսություններ», որոնք ավելի են թեժացնում խոսակցությունները նրանց իրական հարաբերությունների մասին։

Ամենից շատ դիտված