copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 01:03 10-10-2022

Կասիլյասը մեկնաբանել է սկանդալային գրառումը

Իսպանացի անվանի դարպասապահ Իկեր Կասիլյասի թվիթերյան բլոգում գրառում էր հայտնվել, որտեղ նա տեղեկացրել է համասեռամոլ լինելու մասին։ Գրառումը մի քանի ժամում ահռելի թվով մեկնաբանություններ է հավաքել։ Կասիլյասի սոցիալական ցանցերում «գրոհներ էին» երկրպագուների կողմից... Այնուհետև գրառումը հեռացվել է։

Իսպանական ֆուտբոլի լեգենդը հայտնել է, որ իր էջը հարձակման է ենթարկվել. «Կոտրված հաշիվ: Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Ներողություն եմ խնդրում իմ բոլոր հետևորդներից։ Եվ իհարկե, ավելի շատ ներողություն եմ խնդրում ԼԳԲՏ համայնքից»,- գրել է Կասիլյասը։

Նշենք, որ Իկերն ամուսնացած է ֆուտբոլային մեկնաբան, մոդել Սառա Կարբոներայի հետ։