Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:40 18-03-2026

Ինչո՞ւ էին Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչին հրավիրել ՔԿ․ Օհանյանը մանրամասներ է հայտնել

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչ Արմինե Օհանյանին քննչական կոմիտե են հրավիրել վկայի կարգավիճակով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ինքը՝ Արմինե Օհանյանը։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ավելի քան 1 տարի առաջ իմ խմբագրականներից մեկի հետ կապված՝ բռնությամբ իշխանազավթման հրապարակային կոչերի համար։ Ցուցմունք տալուց հրաժարվել եմ՝ օգտվելով իմ սահմանադրական իրավունքից։ Հայտնի 422-րդ հոդվածն է, որով մեղադրանքներ են առաջադրված նաև Միքայել սրբազանին, Սամվել Կարապետյանին։ Գիտեմ ինչ նյութի մասին է խոսքը, ուղղակի նախաքննական գաղտնիքի համար ստորագրություն եմ տվել, ու ինձ հորդորել են, որպեսզի չխոսեմ այդ մասին։ Դրանք կարող եմ հրապարակայնորեն հայտնել գործի ինչ-որ մի ելքի դեպքում»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ գործի հետ կապված շատ հետաքրքիր մանրամասներ կան, ու հույս ունի կարճ ժամանակ անց դրանց մասին բարձրաձայնել։ Խմբագրի պնդմամբ՝ շատ ուշագրավ գործ է ու բնութագրում է ներկա իշխանությանն ու իրավապահ համակարգի գործունեությունը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են 1 տարի անց իրեն հրավիրել հարցաքննության, Օհանյանը նշեց՝ իրեն բացատրել են, որ այս ընթացքում տարբեր բնույթի քննչական գործողություններ են կատարվել։ Նրա կարծիքով՝ նաև քննչականում քրեական վարույթի նախաձեռնումից հետո որոշել են հետևել իր գործունեությանը, որպեսզի իրենց հարմար պահի ինչ-որ բան սկսեն։

Վստահ է՝ խոսքի համար վարույթ հարուցելը խոսում է այն մասին, որ ցանկանում են լրագրողին, խմբագրին և առհասարակ տվյալ լրատվականը լռեցնել, զսպել, մասնավորապես, երբ ՀՀ-ում այս պահին նախընտրական փուլ է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին