Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:24 25-03-2024

Եթե սահմանազատում չես արել, ինչո՞ւ ես խոստանում տարածքներ հանձնել. Օհանյանը՝ Փաշինյանին

Երբ թշնամի պետությունները այլևս ուզում են խաղաղության մեջ ապրել, դառնալ հարևան պետություններ, կնքում են համաձայնագիր: Այսօր այդ համաձայնությունը չկա, Ադրբեջանը գտնվում է Հայաստանի տարածքում, ճնշումները Հայաստանի վրա շարունակվում են, դեռ ավելին՝ Ադրբեջանը հավակնություններ ունի Տավուշի տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում՝ քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«950 կմ սահման ունենք Ադրբեջանի հետ, ինչո՞ւ ես միայն Տավուշի մարզում փորձում սահմանը զատել. ոչ մի քարտեզ չկա, ոչ մի աշխատանք չի տարվել, այդ հատվածում մենք ունենք ամուր պաշտպանություն, ունենք ռազմավարական նշանակության ճանապարհ: Համաձայնագիր չկա, սահմանազատում չես արել, ինչո՞ւ ես գնում ժողովրդին ասում այս տարածքը պետք է տամ, վախեցնում, սպառնում պատերազմով: Մենք պատերազմից վախեցո՞ղ ենք: Եթե նույնիսկ պատերազմ լինի, ինչու՞ ես դու կանխորոշում, որ մենք այդ պատերազմում անպայման պարտվելու ենք: Մենք նորից ոտքի ենք կանգնելու, և կարողանալու ենք մեր երկիրը պաշտպանել, եթե, լինի խելացի ղեկավարություն»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ դիմելով ներկայիս իշխանություններին:

Նրա խոսքով, խնդիրը միայն մեկ կամ երկու գյուղի չի վերաբերում, այլ ողջ Հայաստանին, որովհետև սահամանազատման պատճառով սահմանափակվելու է Իջևանի կապը Նոյեմբերյանի և Բերդի հետ, ինչպես նաև, որպես միջպետական ճանապարհ սահմանափակվում է կապը Իրան, Հայաստան, Ռուսաստան, Վրաստան ուղղություններով:

«Դուք տեսել եք և տեսնում եք, թե Վարդենիսում ինչպիսի անվտանգային խնդիրներ կան: Այս իրականության մեջ միակ ելքն այս իշխանություններին հեռացնելն է: Այս իշխանությունները ոչ միայն անգրագետ են, այլև մի ամբողջ ժողովուրդ են ուզում անտեր թողնել, որովհետև սխալը չընդունելը նման են զորքին դաշտում անտեր թողնելուն»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը