copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:47 06-06-2026

Արտակարգ դեպք` Արարատի մարզում. մինչ հրշեջների ժամանումը սեփական տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում այրվում է բնակելի տուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և տան սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված