Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 10:33 25-01-2026

Արփունք գյուղի ճանապարհին 22-ամյա վարորդը УАЗ-452-ով հայտնվել է ձնակույտերի մեջ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները քաղաքացիների հետ ուղղել են ավտոմեքենան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում