Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ժամ առաջ - 08:00 07-06-2026

ՀՀ-ում մեկնարկեց համապետական ընտրությունների քվեարկությունը. բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ հունիսի 7-ին, առավոտյան ժամը 08:00-ին ՀՀ ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. սկսվել է համապետական ընտրությունների քվեարկությունը։

Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել մինչև ժամը 20:00-ն, ինչից հետո ընտրատեղամասերը կփակվեն և կսկսվի ձայների հաշվարկը։

Երեկ՝ ընտրություններից մեկ օր առաջ, երկրում հայտարարված էր «լռության օր», և ցանկացած քարոզչություն օրենքով արգելված էր։ Այսօր նույնպես մինչև ժամը 20:00-ն քարոզչությունն արգելված է:

Այս համապետական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։

Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու նպատակով տեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացնում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԿԸՀ-ն պարբերաբար կթարմացնի ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալները։