copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 11:23 22-01-2026

Երևան-Սևան ավտոճանապարհին 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նա Kia-ով հայտնվել ձնակույտերի մեջ

Երեկ՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ա․-i ինքնազգացողությունը վատացել է «Kia» մակնիշի ավտոմեքենան վարելու ժամանակ, ինչի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում