copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 20:29 31-12-2025

Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն էին հղում տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026-ը լինի հաղթանակի տարի

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր գործընկերներ Քրիստինե Վարդանյանի և Էլինար Վարդանյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում ստացող Միքայել Սրբազանին:

Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն էին հղում տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի հաղթանակի տարի:

Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Բագրատ Սրբազանը, մեջբերելով աստվածաշնչյան խոսքերը, այս ուղերձը փոխանցեց.
«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա»:

Միանալով սիրելի Սրբազանների խոսքերին՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:

Ազատությու՛ն Բաքվի և Երևանի բանտերում պատանդառված մեր եղբայրներին: Թող 2026 թվականը լինի հաղթանակների և արժանապատվության վերականգնման տարի։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը