copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:32 15-12-2025

ԵՄ-Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների ընթացքում «արտաքին վնասակար ազդեցության» դեմ պայքարում, նախադեպային է իր բովանդակությամբ։

Փաստացի արձանագրվում է, որ գործող իշխանությունը համաձայնել է Հայաստանում կիրառել, այսպես կոչված, մոլդովական սցենարը՝ սեփական իշխանության վերարտադրության դիմաց։

Սա այլևս ոչ թե ԵՄ տեխնիկական օժանդակություն է, այլ քաղաքական միջամտություն ընտրական գործընթացին։

Մոլդովայում այդ մոդելը հանգեցրել է ոչ թե ժողովրդավարության ամրապնդման, այլ՝
▪️ ընդդիմադիր քաղաքական դաշտի զտման,

▪️ «վնասակար ազդեցության» անորոշ սահմանումներով անհարմար ուժերի դուրսմղման,

▪️ ընտրական ավտորիտարիզմի հաստատման։

ԵՄ-ի այս աջակցությունը կարող է չարաշահվել Հայաստանի իշխանության կողմից՝ ընդդիմության դեմ, նման Մոլդովայի դեպքում տեղի ունեցածին, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների արգելքը և ընտրական սահմանափակումները քննադատվել են որպես ընդդիմության ճնշման գործիք:

Այս համատեքստում ակնհայտ է, որ ԵՄ ներկայիս բյուրոկրատիան աստիճանաբար հեռանում է արևմտյան արժեքներից՝ ժողովրդավարությունը փոխարինելով «կառավարվող ընտրությունների» մոտեցմամբ։

ԵՄ-ն ավելի ու ավելի հաճախ ոչ թե պաշտպանում է ազատ քաղաքական մրցակցությունը, այլ նպաստում է իր համար ընդունելի կախյալ վարչակարգերի վերարտադրությանը։

Փաշինյանի իշխանության և ԵՄ բյուրոկրատիայի այս «գործարքն» ունի նաև արտաքին քաղաքական գին։

Այն արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք:

Հայաստանում խրախուսվում է պարզունակ և կոպիտ հակառուսական խոսույթը՝ որպես հավատարմության փոխհատուցում։

Սա չի բխում Հայաստանի անվտանգության իրական շահերից և չի ապահովում արտաքին քաղաքական հավասարակշռում։

Երբ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է արտաքին կառույցների հովանավորությամբ, ինքնիշխան ժողովրդավարության մասին խոսելը նվազագույնը ինքնախաբեություն է։

Հայաստանին անհրաժեշտ են ազատ և մրցակցային ընտրություններ, ոչ թե արտաքին վերահսկողությամբ ձևավորված «ճիշտ արդյունք» ապահովող գործընթացներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը