copy image url
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 12:31 09-12-2025

Գողություններ կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարարի տեղակալն անդրադարձե՞լ է Փաշինյանի հայտարարությանը

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է.

ՀՀ ԱԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ ​​Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը։

Հետաքրքիր է, արդյո՞ք Հայոց ցեղասպանության թանգարանի գրադարանից գողություններ կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արցախահայության դեմ իրականացված ցեղասպանական գործողություններն իրականացվել են ՀՀ իշխանությունների ու ոճրագործություն իրականացրած կողմի հետ բանավոր փոխհամաձայնության արդյունքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում