copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:13 02-06-2022

Նոր Նորքի քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել

«Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչև ժամը 12.45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները:

Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ, և բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ չստանային գործընկերներից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով այլ ծառայությունների աշխատակիցների հետ: Առավոտյան ժամը վեցին մոտ Գրիգոր Լուսավորչի փողոցում նրանք կանգնեցրին «Մազդա» մակնիշի մի մեքենա և, մեքենայով հանդերձ, Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի երեք բնակչի՝ 42, 34 և 35 տարեկան: 35-ամյա տղամարդը, որը մեքենան վարողն էր, «Մազդայի» սրահից ներկայացրեց «Լեքսուսի» չորս զույգ կողային հայելի: Հայտնաբերվեցին նաև գործիքներ, որոնք, ըստ նախնական վարկածի, օգտագործվել էին հայելիները պոկել-հանելիս:

Տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Բոլոր հանգամանքները պարզելու և դեպքերին բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը ճշտելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում