copy image url
Սպորտ 4 ժամ առաջ - 11:43 06-09-2026

Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ։

Նա 6:3, 6:2, 6:4 հաշվով հաղթել է ֆրանսիացի թենիսիստ Բենջամին Բոնզիին։

1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի Յակուբ Մենշիկ–Լերներ Տիեն զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Խաչանովն այս պահին ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 50-րդ տեղը։