Ներքին 4 տարի առաջ - 00:09 11-03-2022

Վաղարշապատի քրեական հետախույզները բացահայտել են մարտկոցների գողություններ բջջային կայաններից

Առաջին գողությունը անցած տարվա դեկտեմբերի 3-ին էր. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գիշերը կոտրել էին բջջային կայանի մետաղյա դուռն ու գողացել 12 մարտկոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվեց քրեական գործ, ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ: Իսկ դեկտեմբերի 10-ին ստացվեց նույնատիպ նոր հաղորդում: Այս անգամ կոտրել էին Բաղրամյան գյուղի բջջային կայանի դուռն ու գողացել 12 մարտկոց: Դեկտեմբերի 29-ի գիշերը նույն գյուղի մեկ այլ կայանի դուռը կոտրել ու տարել էին ութ մարտկոց, իսկ այս տարվա հունվարի 4-ին 12 մարտկոց էին տարել Հայկաշեն գյուղի կայանից: Ի դեպ, մեկ մարտկոցի արժեքը մոտ հարյուր հազար դրամ է:

Վերլուծությունը հուշում էր, որ բոլոր գողություններն էլ նույն հանցավոր խմբի գործն են: Վաղարշապատի քրեական հետախույզները հենց այս վարկածը մշակեցին, ինչի արդյունքում էլ ստացան օպերատիվ տվյալ` հանցավոր խմբի անդամների վերաբերյալ: Երկուսը Մասիս քաղաքի բնակիչ են՝ 36 և 40 տարեկան եղբայրներ, երկուսը` մայրաքաղաքի: Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո մարտի 1-ին ոստիկանները բերման ենթարկեցին մասիսցի կրտսեր եղբորը, ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին, որտեղ էլ նա խոստովանեց արարքը: Հետագա միջոցառումների արդյունքում մյուսները ներկայացել են դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր