copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:26 24-11-2025

Եթե թիվ է հայտարարել, ուրեմն բավարար հիմքեր ունի․ Պապիկյանը՝ ԱԺ նախագահի նշած 110 կմ-ի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս նշել էր, որ Հայաստանի զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում։

Լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե տեղեկություն ունի՞ ինչ տարածքների մասին է խոսքը, ինչին ի պատասխան նախարարը նշեց․

«Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ հանձնաժողովը պետք է աշխատի... Ազգային ժողովի նախագահը, եթե թվեր է հայտարարել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր»։

Պապիկյանը նաև նշել է, որ հնարավոր համարում է համարում ՔՊ-ի իշխանության օրոք Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀՀ սուվերեն տարածքների կվերականգնումը․ «Իհարկե՛, տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել