copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:30 17-01-2026

Հայաստանը տնտեսապես զիջում է. Փաշինյանի նշած BB մակարդակը տարածաշրջանում ամենացածրն է

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ միջազգային հեղինակավոր «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ միաժամանակ հաստատելով այն «BB-» մակարդակում։ Գրառման մեջ Փաշինյանը մասնավորապես նշել է․ «Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ»։

Տնտեսագետ Գարիկ Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդհանուր առմամբ դրական գնահատեց այս փոփոխությունը։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանում կան մի շարք լուրջ խնդիրներ և ռիսկեր, որոնք դեռևս լուծված չեն։

«Fitch–ի «դրական հեռանկարը» պայմանավորված է նրանով, որ Հայաստանը միջազգային գործընկերների համար աստիճանաբար դառնում է ավելի տեսանելի և կանխատեսելի երկիր։ Սա կարևոր է ներդրումների և բիզնեսի զարգացման համար, որովհետև ներդրողները նախ և առաջ ուզում են աշխատել վստահելի երկրներում»,- նշում է տնտեսագետը։

Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտում է, որ դրական ազդակների հետ մեկտեղ կան նաև լուրջ ռիսկեր։

«Առաջին ռիսկը խաղաղության ամբողջական չամրապնդված լինելն է։ Ցանկացած հետընթաց այս ուղղությամբ կարող է արագ փոխել միջազգային գնահատականները։

Երկրորդ խնդիրը կադրային դեֆիցիտն է։ Աշխատաշուկան ունի որակյալ մասնագետների պակաս, իսկ կրթական համակարգը դեռ ամբողջությամբ չի համապատասխանում շուկայի պահանջներին։

Երրորդ խնդիրը սոցիալական վիճակն է։ Աղքատության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր՝ շուրջ 21 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում մի քանի հազար ընտանիք։ Բացի այդ, մարզերից Երևան ներքին միգրացիան շարունակում է խորացնել սոցիալական խնդիրները»։

Միևնույն ժամանակ «Fitch Ratings»-ի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը տարածաշրջանում դեռևս գտնվում է ավելի ցածր դիրքում․

• Հայաստան – «BB-» վարկանիշ ( ներդրումային մակարդակ)
• Ադրբեջան – «BBB-» վարկանիշ (բարձր ներդրումային մակարդակ)
• Վրաստան – «AAA» վարկանիշ (ամենաբարձր մակարդակ)

Ուսումնասիրելով ցուցակը՝ պարզ է դառնում, որ, չնայած Հայաստանի հեռանկարը գնահատվել է որպես «դրական», բայց մեր երկիրը շարունակում է զիջել հարևաններին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը