Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:30 19-11-2025

Դպրոցից ասում են՝ շինաշխատանքները դադարեցված են, ԿԳՄՍՆ-ից՝ շարունակվում են

Oragir.News-ն ուսումնասիրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած ծրագիրը, որով մինչև 2026 թվականը 300 դպրոց պետք է նորոգվի, կառուցվի կամ վերակառուցվի։ Ուսումնասիրման շրջանակում Oragir.News-ը հանդիպել է տարբեր իրավիճակների, երբ վերոնշյալ ծրագրում ընդգրկված դպրոցը՝ կա՛մ վերանորոգվել և շահագործման է հանձնել, կա՛մ շինաշխատանքներն անավարտ են, կա՛մ էլ ինչ-ինչ պատճառներով աշխատանքները դադարեցվել են։

Մասնավորապես՝ օրեր առաջ Oragir.Newsանդրադարձել էր Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի խնդիրներին, որտեղ շինաշխատանքները դեռ չեն ավարտվել։ Մեր հարցումներից պարզ դարձավ, որ սույն դպրոցի աշխատանքները պետք է ավարտվեին նախորդ ամիս, և արդեն իսկ շահագործման հանձնված լիներ, սակայն, տեղեկացանք, որ աշխատանքները դադարեցվել են սույն թվականի հունիսից, իսկ թե ինչն է պատճառը, նույնիսկ դպրոցի տնօրինությունը դժվարացավ պատասխանել։

Oragir.News-ն այս դեպքի հետ կապված հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել դպրոցի վերակառուցումը դադարեցնելու պատճառը։

ԿԳՄՍՆ-ի տրամադրած պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Համաձայն Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքների պատվիրատուի՝ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տրամադրած տեղեկատվության՝ դպրոցի վերակառուցման աշխատանքները շարունակվում են ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի. դպրոցը շահագործման կհանձնվի 2026 թվականի ամռանը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ին»,- նշված է նախարարության պատասխան գրության մեջ:

Բնականաբար, ավելորդ է կենտրոնանալն աշխատանքների դադարեցման պատճառների վրա, քանզի, ինչպես սևով սպիտակի վրա է գրված՝ «վերակառուցման աշխատանքները շարունակվում են»։

Այլ հարց է, թե ինչու են տեղեկությունները մեկը մյուսին հակասում․ դպրոցից հայտնում են՝ աշխատանքները դադարեցված են, ԿԳՄՍՆ-ից պնդում են՝ շարունակվում է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ