Օրակարգ 9 ամիս առաջ - 20:00 11-11-2025

Օրակարգ․ Հայ գերիները դարձել են արյունոտ առևտրի առարկա․ Լարիսա Ալավերդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի նոր դրսևորումների՝ ինքնակոչ ծիսակատարությունների և դրանց սակավամարդության, Էջմիածնում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, Հանրային հեռուստաընկերությամն իրականացվող քարոզչության, Ադրբեջանի նախագահի վերջին հոխորտանքների և դրան Հայաստանի իշխանությունների զուսպ արձագանքի, Բաքվում հայ պատանդների շինծու դատավարությունների և սպասվող ծանրագույն «դատավճիռների», Հայաստանին ուղղվող նոր պահանջների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լարիսա Ալավերդյանը շեշտում է, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները դարձել են արյունոտ առևտրի առարկա։ «Գերիները, դրանք առևտրի՝ քաղաքական, արյունոտ, արդեն չեմ ասելու կեղտոտ խաղի, արյունոտ խաղերի առարկա են դարձել, թող ինձ ներեն։ Եվ երկրորդը՝ այդ իսկ պատճառով կարող են, այո՛, ընտրություններին մոտենալով կամ բան ինչ-որ մի քանի հին՝ 20 թվականից դեռ գերի մնացածներին տան, ժողովուրդը ցնծա ավելին, քան Լոպպեսի համերգում»,- կարծում է նա։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի դիտարկամամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը նախապես պլանավորված կոտորած էր։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը