Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 07-04-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը պղծում է խաղաղությունը․ Լարիսա Ալավերդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի, 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ առանձնապես խիստ պատիժ կիրառելու պատճառների, Անդրանիկ Քոչարյանի վերջին սկանդալային հայտարարության, ՄԻՊ-ի ու գլխավոր դատախազի անթույլատրելի պահվածքի, արցախցիների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անհանդուրժող կեցվածքի, Վեհափառին հեռացնելու ՔՊ-ի նախընտրական խոստման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը պղծում է խաղաղությունը։ «Տեսեք հենց որ խոսքը որևէ օգտագործվում է խաղաղություն՝ պղծվում է այդ խոսքը։ Ինչո՞ւ՝ որովհետև հակառակ կողմից է, լրիվ հակառակն է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը վստահ է՝ Աստծուն հավատացողները հայհոյող և թքող թիմին չեն կարող ընտրել․

«Անձ, որը թքոտում է, որը անզուսպ է, որը հայտնի է իր շատ կասկածելի ոճի մեջ նկարահանումներով։ Այդ անձը, կրկնում եմ, իր տեղում չէ, և այսօր մենք ունենք այդ խնդիրը․ մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են բարձրաստիճան այդ պաշտոնները, նրանք այդտեղ հայտնվել են մեկ չափանիշով: Այդ թիմը հավաքագրվել է ամենապղտոր գլոբալիստական կենտրոնից՝ մեկ-մեկ, ամեն մեկը կրող է ինչ-որ մի արատի, ինչ-որ մի բարոյական կամ այլ ինչ-որ արատներով: Եվ ահա այդ թիմն է այսօր այստեղ և յոթը հունիսի՝ ուղիղ երկու ամիս հետո, դա մեզ համար իրոք, ինչպես ասեմ՝ հավատո՞ւմ ենք Աստծուն, թե՞ չենք հավատում (դա ենք ցույց տալու): Ես ավելի լավ է այդպես ասեմ, որովհետև Աստծուն հավատացողը չի կարող հայհոյող, թքող կամ այլ սխալ գործողություններ անող թիմի համար գնա և քվեարկի»:

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին