copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:15 21-10-2025

Ինչու են Viva-ի փաթեթները հերթական անգամ թանկացել․ ընկերության պարզաբանումը

«Վիվա Արմենիա» ընկերությունն ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ է վերանայում իր սակագնային քաղաքականությունը՝ կրկին դեպի թանկացում։ Նախորդ նման քայլից դեռ մեկ տարի էլ չէր անցել, երբ բաժանորդները ստիպված էին արձագանքել նոր՝ բարձրացրած սակագնային պլաններին։ Թեև ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով թանկացման պատճառները, այնուամենայնիվ, բաժանորդների բարձրացրած հարցերը մնում են մինչև վերջ չպարզաբանված։

Oragir.News-ն օրեր առաջ քաղաքացիներից ստացած դժգոհությունների հիման վրա անդրադարձել էր թանկացումների խնդրին։ Քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխաններ ստանալու նպատակով Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել «Վիվա Արմենիա» ընկերությանը, պարզաբանումներ պահանջվել սակագնային աճի հիմնավորման, բաժնետիրական կառուցվածքի ազդեցության և վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ։

Ընկերության տրամադրած պաշտոնական պատասխանում նշվում է, որ սակագնային պլանների փոփոխությունները պայմանավորված են ենթակառուցվածքների արդիականացմամբ, ցանցի վերազինմամբ և ծառայությունների ընդլայնմամբ։ Ըստ «Վիվա Արմենիա»-ի՝ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ, որոնք ուղղված են ցանցի թողունակության ու հնարավորությունների զարգացմանը, ինչն էլ հիմք է դարձել սակագների վերանայման համար։ Ընկերությունը միևնույն ժամանակ վստահեցնում է, որ այս փոփոխությունները համահունչ են հեռահաղորդակցության շուկայում առկա այլ առաջարկներին։

Սակայն այս հիմնավորումները չեն բավարարում բաժանորդների մի մասին, որոնք նկատում են, որ թանկացումները տեղի են ունենում պարբերաբար՝ առանց շոշափելի ծառայությունների բարելավման կամ տեսանելի որակական փոփոխությունների։

Հանրության ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ ՀՀ կառավարոթյունը օգոստոսի 7-ին որոշում է ընդունել «Վիվա Արմենիա»-ում իր 20 տոկոս բաժնեմասը օպցիոն պայմանագրով վաճառել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ Այս փաստը մտահոգություններ էր առաջացրել՝ արդյո՞ք թանկացումների որոշման մեջ դեր ունեցել է այս գործարքը կամ պետական մասնակցությունը։ Viva-ն, սակայն, պնդում է, որ բաժնետերերի կառուցվածքը որևէ ազդեցություն չի ունեցել սակագնային որոշումների վրա։

Ընկերությունը նշում է, որ բոլոր փոփոխությունները իրականացվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սահմանած ընթացակարգերին համապատասխան։ Մասնավորապես՝ ըստ ՀԾԿՀ 367-Ն որոշման, սակագնային փոփոխություններից առնվազն 30 օր առաջ բաժանորդներին ներկայացվում է համապատասխան հրապարակային ծանուցում։

Բաժանորդը, համաձայն գործող կանոնների, իրավունք ունի պայմանագիրը դադարեցնել՝ առանց հավելյալ վճարի, եթե համաձայն չէ փոփոխություններին

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի