copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 10:07 10-10-2025

Ֆիլիպիններում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Ֆիլիպինների ափերի մոտ՝ Մինդանաոյից հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնը գտնվել է 53 կմ խորությամբ։ Երկրաշարժին հաջորդել են 5,2 և 4,9 մագնիտուդով ավելի փոքր հետցնցումներ։

Տարածաշրջանում ցունամիի նախազգուշացում է տրվել։