copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:48 09-02-2025

7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Կարիբյան ծովում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջորջթաունից 209 կմ հեռավորության վրա (Կայմանյան կղզիներ, Մեծ Բրիտանիա): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կարիբյան ավազանի մի շարք երկրներում և կղզիներում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ՝ Կոլումբիայում, Հաիթիում, Պուերտո Ռիկոյում, Արուբա և Սաբա կղզում (Նիդերլանդներ)։